Logo

ՊՍԺ-ն բանակցություններ չի վարել Զիդանի հետ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
6ffa7777ae - ՊՍԺ-ն բանակցություններ չի վարել Զիդանի հետ

ՊՍԺ-ին դեռ չի անհանգստացնում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի՝ Անգլիա վերադառնալու հավանական սցենարը՝ գրում է RMC Sport-ը։

Արգենտինացին չի խնդրել իրեն բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ», և անգլիական ակումբը, իր հերթին, դեռ այս հարցով կապ չի հաստատել փարիզցիների հետ։

Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ն բանակցություններ չի նախաձեռնել Զինեդին Զիդանի հետ, որը «Ռեալից» հեռանալուց հետո առանց աշխատանքի է։ Չնայած դրան՝ ակումբի ղեկավարությունը քննարկել է 49-ամյա մասնագետի թեկնածությունը։

Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին տարածվել, որ Զիդանը մերժել է ՄՅՈՒ-ի առաջարկը, քանի որ նրա կինը չի ցանկանում Անգլիա տեղափոխվել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա