Logo

«ՊՍԺ»-ն գործի է անցել տրանսֆերային շուկայում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.07.2017ՍՊՈՐՏ
7118388 berchiche press room 1024x681 1000x625 - «ՊՍԺ»-ն գործի է անցել տրանսֆերային շուկայում

«ՊՍԺ»-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Յուրի Բերչիչեի հետ պայմանագիր կնքելու մասին: 27-ամյա խաղացողի համաձայնագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Ինձ համար մեծ պատիվ կլինի կրել Եվրոպայի ամենահայտնի և ամենահարգված ակումբներից մեկի մարզաշապիկը: Վստահ եմ, որ սա իդեալական վայր է սեփական հմտությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ շարժվել առաջ և տիտղոսներ նվաճել»,- ասել է Բերչիչեն:

Պաշտպանն Իսպանիայի Լա Լիգայի նախորդ առաջնությունում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: Բերչիչեն ավելի վաղ հանդես է եկել նաև Բիլբաոյի «Ատլետիկի» ու «Տոտենհեմի» մանկապատանեկան թիմերում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա