Logo

ՊՍԺ-ն կարող է վաճառել Մբապեին

15:06 / 30.11.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է անորոշ մնալ փարիզյան ակումբում, հայտնում է The Athletic-ը:

23-ամյա ֆուտբոլիստը կասկածներ ունի կարիերան ՊՍԺ-ում շարունակելու վերաբերյալ: 2023 թվականի ամռանը պայմանագրի ժամկետի լրանալուն կմնա մեկ տարի:

ՊՍԺ-ն չի պատրաստվում հարձակվողին անվճար բաց թողնել այլ ակումբ: Ավելի վաղ փարիզցիները հրաժարվել էին Մբապեի տրանսֆերային իրավունքը 180 միլիոն եվրոյով վաճառել Մադրիդի «Ռեալին»:

Այս անգամ, ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ն նման ռիսկի չի գնա: «Ռեալից» բացի, կան նաև այլ ակումբներ, որոնք ի վիճակի են բավարարել փարիզցիների ֆինանսական պահանջները:

Մբապեի ծառայություննով հետաքրքրված են նաև անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա