Logo

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Հոլանդի տրանսֆերի համար

11:15 / 18.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն հավակնում են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն, հայտնում է Marca-ն:

Փարիզյան ակումբը պատրաստ է Հոլանդի տեղափոխության համար վճարել մոտ 200 միլիոն եվրո: Դա կարող է ազդել ակումբում շատ բարձր աշխատավարձ ստացողների, մասնավորապես արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ու բրազիլացի հարձակվող Նեյմարի ապագայի վրա:

«Ռեալը» շարունակում է ջանքեր գործադրել՝ ֆրանսիացի հարձակվող Մբապեին թիմ հրավիրելու համար, սակայն զուգահեռաբար մտածում է նաև Հոլանդի տրանսֆերի հնարավորության շուրջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոլանդի՝ 200 միլիոն եվրո կազմող հրաժարագինը կակտիվանա ոչ թե 2024, այլ 2025 թվականին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Գվարդիոլան մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Սիթիի» հետ: 

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Սիթիի» կազմում մասնակցել է 36 խաղի, խփել 39 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա