Logo

ՊՍԺ-ն ու «Սիթին» ֆավորիտ են Հալանդի տրանսֆերի համար մղվող պայքարում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
Erling Haaland Borussia Dortmund 2 - ՊՍԺ-ն ու «Սիթին» ֆավորիտ են Հալանդի տրանսֆերի համար մղվող պայքարում

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի «Բորուսիան»։

Sky Sport Deutschland-ի լրագրող Մաքս Բիլեֆելդսի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի հեռանալու հավանականությունն 90 տոկոս է կազմում, չնայած այն հանգամանքին, որ «Բորուսիան» ցանկանում է ևս մեկ մրցաշրջան նրան պահել թիմում ու հանուն այդ նպատակի պատրաստ է կրկնապատկել նրա աշխատավարձը։

Հալանդի տրանսֆերային իրավունքները գնելու գլխավոր ֆավորիտները «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն են։ Փարիզյան ակումբին կենտրոնական հարձակվող պետք կգա, եթե Կիլիան Մբապեն որոշի հեռանալ։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Էրլինգը Գերմանիայի առաջնությունում անցկացրած 7 խաղում 10 գոլի հեղինակ է դարձել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա