Logo

Պուլիշիչի՝ գոլը տոնելու ձևն սկզբում ծիծաղ է առաջացրել, բայց այն հատուկ հաղորդագրություն ունի

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
16:59 / 28.03.2022ՍՊՈՐՏ
Քրիստիան Պուլիշիչ

Ֆուտբոլի ԱՄՆ հավաքականը 5 գնդակ է խփել Պանամայի ընտրանու դեմ հանդիպմանը: Գոլերից 3-ը հեղինակել է Քրիստիան Պուլիշիչը:

Իր երկրորդ գոլը Պուլիշիչը հետաքրքիր ձևով է տոնել՝ առաջացնելով թիմակիցների ծիծաղը, սակայն գոլն այդպես տոնելը շատ կարևոր հաղորդագրություն էր կիսապաշտպանի կողմից, որն ուղղված էր ԱՄՆ հավաքականի երկրպագուներից մեկին:

ԻՆՉ Է ԵՂԵԼ

Քրիստիան Պուլիշիչը Պանամայի հավաքականի դեմ խաղում իր երկրորդ գոլը խփելուց հետո պառկել է խոտածածկին, գոլը տոնել՝ որդանման շարժումներ անելով:

«Չելսիի» աստղը երկար ժամանակ չի ծախսել գոլը նման կերպ տոնելու համար, քանի որ նրա թիմակիցներն արագ մոտեցել են՝ միասին գոլը տոնելու:


ԻՆՉՈՒ

Քրիստիան Պուլիշիչը խաղից հետո հայտարարել է, որ գոլն այդպես տոնելը նվիրում է ԱՄՆ հավաքականի երկրպագու Մեյսոն Օգլին, որի հետ հանդիպել է կիրակնօրա խաղից առաջ:

Օգլը հիվանդ է օստեոսարկոմայով՝ ոսկրային քաղցկեղի մի տեսակով: Խաղից առաջ նա մարզմանը հանդիպել է Քրիստիան Պուլիշիչի հետ ու խնդրանքով դիմել ֆուտբոլիստին:

«Երեկ ես հանդիպեցի իսկապես մի առանձնահատուկ մարդու: Նրա անունը Մեյսոն է: Նրա միակ խնդրանքն այն էր, որ գոլ խփելու դեպքում հաջողությունն այդպես տոնեմ»,- Goal-ը մեջբերում է Պուլիշիչի խոսքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա