Logo

Puma-ն պայմանագիր է առաջարկել Հալանդին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.10.2021ՍՊՈՐՏ
Puma ն պայմանագիր է առաջարկել Հալանդին - Puma-ն պայմանագիր է առաջարկել Հալանդին

Գերմանական Puma ընկերությունը շահավետ առաջարկ է կատարել Նորվեգիայի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին՝ հաղորդում է Bild-ը:

21-ամյա ֆուտբոլիստն այժմ գործող պայմանագիր ունի Nike ընկերության հետ: Պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի սկզբին: Puma-ն պատրաստ է Հալանդին 5 տարվա պայմանագիր առաջարկել ու տարեկան 5 մլն եվրո վճարել համագործակցության համար:

Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին: Ակնկալվում է, որ 2022 թվականի ամռանը Հալանդը կփոխի ակումբային գրանցումը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա