Logo

Պոչետինոն պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
Պոչետինոն պատրաստ է գլխավորել Մանչեսթեր Յունայթեդը - Պոչետինոն պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Ուլե Գունար Սուլշերի հեռացումից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ հաղորդում է The Times-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 49-ամյա մասնագետն իր մերձավորներին հայտնել է, որ ցանկանում է գլխավորել մանկունիական ակումբն ընթացիկ մրցաշրջանից հետո:

Daily Mail-ն էլ գրում է, որ արգենտինացին դժգոհ է փարիզյան ակումբում իր կարգավիճակից: Նա հոգնել է ՊՍԺ-ի հանդերձարանում խնդիրներ կարգավորելուց:

Դրանից բացի, Պոչետինոն բնակվում է հյուրանոցում, իսկ նրա ընտանիքը շարունակում է ապրել Լոնդոնում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա