
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Ֆրանսիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին։ Դեշամի սաների մրցակիցը Եվրո 2020-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի ընտրանին էր (3-3, 11-մետրանոցներով՝ 4-5):
«Շատ ցավալի էր։ Հետհայացք նետելով՝ կարող եմ ասել, որ անսպասելի էր։ Այդ խաղում ոչ թե Շվեյցարիայի հավաքականը հաղթեց, այլ մենք պարտվեցինք»։
Պատասխանելով խաղի ժամանակ Դեշամի հետ ունեցած հավանական վեճի մասին հարցին՝ ֆրանսիացին հավելել է. «Խաղացողների ու մարզիչների հետ լինում են նման պահեր, դա քննարկում էր ու այդ ժամանակ հիասթափության զգացողություն կար։ Ես զայրացած էի, որ նրանք հավասարացրին հաշիվը»,- ասել է Պոգբան՝ Téléfoot-ի տված հարցազրույցում։