Logo

Պոգբան շարքից դուրս է մնացել մոտ երկու ամսով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.11.2021ՍՊՈՐՏ
Պոգբան շարքից դուրս է մնացել մոտ երկու ամսով - Պոգբան շարքից դուրս է մնացել մոտ երկու ամսով

Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի լրջությունը:

RMC Sport-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանն ընտրանու մարզման ժամանակ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել:

Պոգբան կվերադառնա Մանչեսթեր՝ նորից բժշկական հետազոտություն անցնելու համար:

Ըստ նախնական հետազոտության տվյալների՝ Պոգբան խաղադաշտ դուրս չի գա մոտ 8-10 շաբաթ:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրած 9 խաղում դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա