Logo

Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 04.03.2019ՄՇԱԿՈՒՅԹ
գոգ պոլ գոգեն - Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

Իմ սիրելի Վինսենթ, 

Մեր բաժանումից հետո ավելի մեծ ուշադրությամբ եմ նայել քո աշխատանքները՝ սկզբում եղբորդ տանը, այնուհետև Independents ցուցադրությանը: Ամենից շատ մարդ կարող է հենց այդ վերջին վայրում ճիշտ դատել այն, ինչ դու ես անում: Գուցե պատճառն այն է, որ նկարներն այստեղ իրար կողք են շարված և համեմատելը հեշտ է: Ընդունիր իմ անկեղծ հաճոյախոսությունը՝ ցուցահանդեսին ներկայացված նկարիչներից դու ամենահիանալին ես: Բնություն նկարող նկարիչներից դու միակն ես, որ մտածում է: 

Այս մասին խոսել եմ քո եղբոր հետ. քո նկարներից մեկը կա, որը կցանկանայի փոխարինել իմ նկարած ցանկացած աշխատանքի հետ՝ ըստ քո ընտրության: 

Խոսքս սարերի տեսարանի մասին է: Թվում է՝ երկու փոքր ճանապարհորդներ են մագլցում սարը՝ անհայտի որոնումներում: Այն Դելակրուայի նման ինչ-որ էմոցիա է փոխանցում՝ լի հիշողություններ ու զգացմունքներ արթնացնող գույնով: Այստեղ-այտնեղ լույսի պես կարմիր նոտաներ կան, իսկ ընդհանուր նկարը բաց մանուշակագույն երանգներով է: Նկարը գեղեցիկ է ու տպավորիչ: 

Այդ նկարի մասին շատ եմ խոսել Օրիեի, Բերնարդի և շատ այլ մարդկանց հետ: Բոլորը գովում են քեզ: Միայն Գիյոմեն է ուսերը թափ տալիս, երբ լսում է այդ մասին: Ես հասկանում եմ նրան, քանի որ նա միայն նյութական բաներն է տեսնում իր անուղեղ աչքով: Նա նույն վերաբերմունքն ունի իմ վերջին տարիներին արված նկարների հանդեպ, քանի որ ոչինչ չի հասկանում դրանցից:

Երկար երկմտում էի քեզ գրելուց առաջ, քանի որ գիտեմ՝ բավական ժամանակ է, ինչ ճգնաժամի մեջ ես: Խնդրում եմ՝ մի՛ պատասխանիր այս նամակին մինչև միանգամայն ուժեղ չլինես: Արի՛ հուսանք, որ տաք եղանակի վերադառնալուն պես դու վերջապես կառողջանաս: Ձմեռը միշտ վտանգավոր է եղել քեզ համար: 

Սիրով՝ 

Հավերժ քո, 

Պոլ Գոգեն 

Թարգմանությունը՝ VNews

«Նամականի» ողջ շարքը՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

SC122935 960x755 - Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա