Logo

«Պորտուգալական գահի «չինական» հավակնորդները». ԹՈՓ 5 ֆուտբոլիստ, որոնց համարում էին/են «նոր Ռոնալդու»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 05.08.2020ՍՊՈՐՏ
asdasd3as3da - «Պորտուգալական գահի «չինական» հավակնորդները». ԹՈՓ 5 ֆուտբոլիստ, որոնց համարում էին/են «նոր Ռոնալդու»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:10

-

-

Մենք մեզ կարող ենք համարել երջանիկ ֆուտբոլասերներ, որովհետև եղել ենք համաշխարհային ֆուտբոլի հանճարներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի ժամանակիցը։ Անկախ ակումբային պատկանելիությունից, յուրաքանչյուր ֆուտբոլասեր գիտակցում է, որ այս երկուսը դուրս են բոլոր տեսակի դասակարգումներից ու մի գլուխ բարձր են մյուս «մահկանացուներից»։ Բնականաբար, երկուսն էլ համարվում են իրենց հայրենիքում լեգենդ։ Սակայն եթե Մեսիի վերաբերյալ Արգենտինայում կան շատ կասկածներ, Պորտուգալիայում ամեն ինչ հստակ է. Կրիշը երկրի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։

«Եվրոպական բրազիլացիների» հայրենիքում շատ են եղել տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Բավական է նշել միայն Էյսեբիոյին, Լուիշ Ֆիգուին ու Ռույ Կոշտային։ Սակայն նրանց հեռանալուց հետո ասպարեզ եկող ամեն երկրորդ կամ երրորդ ֆուտբոլիստին չէին ասում «նոր Կոշտա» կամ «նոր Ֆիգու»։ Փոխարենն այսօր բավական է լինել պորտուգալացի, դաշտում 1-2 անգամ թույն գոլ խփել ու վերջ. «ասպարեզ է եկել նոր Ռոնալդուն» և նման պաթոսախեղդ վերնագրեր։ Այսօր մենք ներկայացնելու ենք 5 պորտուգալացու, որոնց համարում էին/են «նոր Ռոնալդու» (շա՜տ մեծ վերապահումներով, իհարկե)։

Ռաֆաել Լեաո – «Միլան»

fbl ita seriea ac milan verona scaled 1 960x640 - «Պորտուգալական գահի «չինական» հավակնորդները». ԹՈՓ 5 ֆուտբոլիստ, որոնց համարում էին/են «նոր Ռոնալդու»

Լիսաբոնի «Սպորտինգում» միշտ էլ շատ են եղել տաղանդավոր ֆուտբոլիստները։ Նրանցից մեկը գաբարիտավոր հարձակվող Ռաֆաել Լեաոն էր։ Նրան բավականացրեց ընդամենը 1 գնդակ խփել «առյուծների» կազմում, որպեսզի իր նկատմամբ ուշադրություն դարձնեն եվրոպական ակումբները։ Սակայն երիտասարդ ֆուտբոլիստը խելացի գտնվեց (կամ խելքի գցեցին) ու տեղափոխվեց ոչ թե գրանդ ակումբ՝ սրբելու պահեստայինների նստարանը, այլ ընտրեց «թեքահարթ» տարբերակը. «Լիլում» նրան սպասում էին։

Սպասելիքները ոմանց համար արդարացան, ոմանց համար՝ ոչ։ Լիգա 1-ում Ռաֆաել Լեաոն մասնակցեց 24 հանդիպման, սակայն աչքի ընկավ ընդամենը 8 գնդակով։ Թոփերի ուշադրությունը նման թույլ արդյունավետությունից չմարեց։ Ամենից համառը գտվեց «Միլանը», որը 2019 թվականին պայմանագիր կնքեց խոստումնալից ֆուտբոլիստի հետ։

Հերթական նոր ակումբի կազմում և նոր առաջնությունում Լեաոն աչքի ընկավ 5 անգամ։ Վատ ցուցանիշ չէ, բայց դե որպես այդպիսին ֆանտաստիկ էլ չէ՝ հաշվի առնելով նրա տարիքը և «Միլանի»՝ արդեն ավարտված մրցաշրջանի ելույթները։ Լեաոն դեռ 21 տարեկան է ու դեռ ունի շանսեր «նոր Ռոնալդուի» կոչումն արդարացնելու համար։ Նրան արդարացնում է այն, որ նա 3 տարի է՝ հանդես է գալիս արմատապես տարբերվող 3 առաջնություններում։ Մնում է սպասել, որ հաջորդ մրցաշրջանից առաջ նա չի հավաքի ճամպրուկներն ու չի գնա ուրիշ երկիր, այլ ոտքը կպնդացնի «Միլանում», Զլատանից կսովորի ամենալավն ու կդառնա ոչ միայն լավագույն ռմբարկուն, այլև, իսկապես, պորտուգալական ֆուտբոլի թագաժառանգը, թե չէ հիմա մի տեսակ…այն չէ։

«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա