Logo

Պորտուգալիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Նիգերիային (տեսանյութ)

00:46 / 18.11.2022ՍՊՈՐՏ
Պորտուգալիա-Նիգերիա-2022

Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտներից Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Նիգերիայի թիմի նկատմամբ:

Լիսաբոնում կայացած խաղում պորտուգալացիներից դուբլ ձևակերպեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լիսաբոնի «Բենֆիկայի» խաղացողներ Գոնսալու Ռամուշն ու Ժոաու Մարիուն:

Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտավորված չէր խաղին:

Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիան ընդգրկված է H խմբում, որտեղ կմրցի Գանայի, Ուրուգվայի ու Հարավային Կորեաի: Նիգերիան չի մասնակցի Մունդիալին:

Ընկերական հանդիպում

Պորտուգալիա - Նիգերիա՝ 4-0 

Բրունու Ֆերնանդեշ, 9, 35, Գոնսալու Ռամուշ, 82, Ժոաո Մարիո, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա