Logo

«Պորտուի» լավագույն ռմբարկուն մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 06.01.2022ՍՊՈՐՏ
Luis Fernand Diaz Marulanda

«Պորտուի» կիսապաշտպան Լուիս Դիաս Մարուլանդան մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն։

Caracol Radio-ի լրագրող Աուգուստո Լոնդոնյոյի հաղորդմամբ՝ պորտուգալական ակումբի լավագույն ռմբարկուն մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն։ Տրանսֆերի արժեքը կարող է 60 մլն ֆունտ արժենալ (71.7 մլն եվրո):

Այսպիսով, կոլումբացու տրանսֆերի համար մղվող պայքարում մերսիսայդյան ակումբը առաջ անցավ «Նյուքասլից», որը նույն առաջարկն էր կատարել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հրաժարագինը 80 մլն եվրո է կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Դիասը Պորտուգալիայի առաջնության 15 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա