Logo

Որ թիմի հետ կմրցի «Փյունիկը», եթե ՉԼ-ում չհաղթահարի «Կլուժի» արգելքը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
03:09 / 25.06.2022Հայկական ֆուտբոլ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի հաղթող «Փյունիկը» հուլիսի 5-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում: Որակավորման 1-ին փուլում այդ օրը երևանյան ակումբը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերը կչափի ռումինական «Կլուժի» հետ: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 13-ին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից այս զույգից պայքարը լքող թիմը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ մրցելով Անդորրան ներկայացնող «Ինտեր Էսկալդեսի» հետ:

Անդորրական ակումբը Չեմպիոնների լիգայի նախնական փուլում նվազագույն հաշվով պարտվել է Ռեյկյավիկի «Վիկինգուրին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա