Logo

ՉԼ. Հայտնի է՝ որ զույգի հաղթողի հետ կմրցի «Փյունիկ» - «Կլուժ» զույգի հաղթողը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:51 / 15.06.2022Հայկական ֆուտբոլ
Pyunik-Cluj

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

«Փյունիկ» (Հայաստան) - «Կլուժ» (Ռումինիա) դիմակայության հաղթողը որակավորման 2-րդ փուլում կհանդիպի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Տիրանա» (Ալբանիա) զույգի հաղթողին: 2-րդ փուլում առաջին հանդիպումը կկայանա «Փյունիկ» - «Կլուժ» զույգի հաղթողի խաղադաշտում:

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն հուլիսի 19-20-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 26-27-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա