Logo

«Փյունիկը» հունվարի 19-ից շուրջ մեկ ամիս մարզվելու է ԱՄԷ-ում

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:25 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Pyunik-january workout

2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվող Երևանի «Փյունիկը» վաղը ուսումնամարզական հավաքի կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

VBET Training Camp-ի շրջանակում թիմը մարզումներին զուգահեռ կանցկացնի նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակիցների մասին կհայտարարվի ավելի ուշ։ Հավաքը տևելու է մինչև փետրվարի 13-ը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածից հետո մեր երկրի բազմակի չեմպիոնը 15 խաղում վաստակած 32 միավորով ընթանում է 2-րդ տեղով։

«Փյունիկը» 8 միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիային»։ 

VBET ՀՊԼ-ն շարունակվելու է փետրվարի 19-ից։ Այդ օրը նշանակված 18-րդ տուրի խաղում «Փյունիկը» հյուրընկալվելու է 5-րդ արդյունքն ունեցող «Ալաշկերտին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա