Logo

«Փյունիկի» մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:37 / 14.06.2022Հայկական ֆուտբոլ
Փյունիկ-Կլուժ

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող Երևանի «Փյունիկին» մրցակից բաժին հասավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»: Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5/6-ին Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 12/13-ին։

Նշենք՝ հայկական թիմի հնարավոր մրցակիցների թվում էին նաև բուլղարական «Լուդոգորեցը», հունգարական «Ֆերենցվարոշը», սլովենական «Մարիբորը» և լյուքսեմբուրգյան «Դյուդելանժը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա