Logo

«Քանի դեռ չես նվաճել՝ գավաթին ձեռք մի՛ տուր». սնահավատության 4 դեպք, որոնք աշխատել են

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 07.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1617480566 290625 1617486748 noticia normal - «Քանի դեռ չես նվաճել՝ գավաթին ձեռք մի՛ տուր». սնահավատության 4 դեպք, որոնք աշխատել են

1987 թվականից ի վեր «Ռեալ Սոսյեդադը» չէր կարողանում տիտղոս նվաճել: Թիմը 21-րդ դարի սկզբում պայքարում էր «Ռեալի» հետ չեմպիոնական տիտղոսի համար, մի քանի անգամ մոտ էր գավաթը նվաճելուն, սակայն ամեն անգամ միայն մի փոքր չէր բավարարում հաջողության համար: «Ատլետիկոյի» հետ 2020-ից հետաձգված գավաթի խաղարկությունը վերջապես վերացրեց տիտղոսային երաշտը:

«Բազմոցային փորձագետները» սիրում են ասել «ամեն ինչ նախօրոք է որոշված», ինչից, իհարկե, ֆուտբոլասերները նյարդայնանում են: Սակայն այս անգամ այդ «վայ փորձագետները», գուցե, ճիշտ էին՝ անգամ դրա մասին պատկերացում չունենալով: Պարզապես խաղից առաջ՝ դաշտ մտնելիս, Բիլբաոյի թիմի ավագ Իկեր Մունյաինը դիպել է գավաթին. պատմությունը ցույց է տալիս, որ դա անթույլատրելի էր:

Սպորտային մարդիկ, մասնավորապես մարզիկներն ու մարզիչները դասվում են ամենասնահավատ մարդկանց շարքին: Իրենց չգրված կանոններից մեկի համաձայն չի կարելի կպչել մրցանակին մինչև դրան արժանանալը «քանի դեռ չես նվաճել՝ մի՛ կպիր»: Բայց կա փոքրիկ խնդիր. ինչպես հավի ու ձվի (չքաղաքականացնել) առաջացման, այնպես էլ դիպչել-չդիպելու պարագայում սկզբնաղբյուրը հայտնի չէ: ԱՄՆ-ում, օրինակ, վստահ են, որ ամեն ինչ իրենցից է սկսել: 1997-ի Հոկեյի Ազգային Լիգայի եզրափակիչում «Ֆիլադելֆիան» պարտվեց «Դետրոյիտին», քանի որ, ըստ թիմի ավագի, խաղից առաջ հոկեյիստները դիպել են գավաթին:

Ֆուտբոլում նման դեմքերը քիչ չեն.

2004 թվական. Լյուդովիկ Ժյուլի

2003/2004 մրցաշրջանը համաշխարհային սպորտի համար ստացվեց շատ խառը և հագեցած: Այն ինչ կատարվեց եվրոպական ֆուտբոլում, մեղմ ասած, տարօրինակ էր: Եթե այդ տարվա սկզբում որևէ մեկը ասեր, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու է Հունաստանը, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալու են «Մոնակոն» ու «Պորտուն», նրան խելագար կանվանեին ու կուղարկեին հոգեբուժարան: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գլխավոր խաղի ելքը նախօրոք վճռեց Լյուդովիկ Ժյուլին:

«Մոնակոն» ՉԼ եզրափակիչի ճանապարհից հանել էր «Ռեալին» ու «Չելսիին» ու համարվում էր դիմակայության ֆավորիտ: Սակայն ֆրանսիական թիմի ավագը ամեն ինչ փչացրեց՝ խաղից առաջ դիպչելով գավաթին: Դրա պատճառով.

  • Ժյուլին դաշտում անցկացրեց 20 րոպե, վնասվածք ստացավ ու լքեց խաղադաշտը:
  • «Մոնակոն» ջախջախիչ պարտություն կրեց 0-3 հաշվով:
  • Ժյուլիի վնասվածքն այնքան լուրջ էր, որ նա չհասցրեց ապաքինվել ու չմասնակցեց Եվրոպայի առաջնությանը:

2005 թվական. Ջենարո Գատուզո և Անդրեյ Շևչենկո

thumb 8835 default news size 5 - «Քանի դեռ չես նվաճել՝ գավաթին ձեռք մի՛ տուր». սնահավատության 4 դեպք, որոնք աշխատել են

Ընդամենը 1 տարի հետո նույն պատմության մեջ հայտնվեցին արդեն ֆուտբոլիստներ, որոնց ֆուտբոլային ճանապարհը լեցուն էր տիտղոսներով, փորձով ու հեղինակությամբ: Իտալական «Միլանը» Չեմպիոնների լիգայի այդ տարվա խաղարկությունում անվիճելի ֆավորիտներից էր՝ եզրափակիչի ուղեգիր նվաճելով շատ ավելի հեշտ, քան «Լիվերպուլը»:

Ստամբուլյան եզրափակիչը դեռ երկար կամ հավերժ է մնալու երկրպագուների հիշողության և մրցաշարի պատմության մեջ: «Ռոսոներիները» Պաոլո Մալդինիի գոլի և Էրնան Կրեսպոյի դուբլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն երկրորդ կեսում «Լիվերպուլը» արեց բառացիորեն անհնարինը՝ հետ բերելով 3 գնդակի տարբերությունը, խաղը տեղափոխվեց հետխայա 11 տերանոց հարվածաշար, որտեղ Յեժի Դուդեկը պարզապես կատարեց:

Անորոշ ժամանակ անց, նման պարտության գաղտնիքը բացահայտվեց. դաշտ մտնելիս Ջենարո Գատուզոն ու Անդրեյ Շևչենկոն դիպել են Չեմպիոնների գավաթին: Ընդ որում, Շևչենկոն պատժվեց կրկնակի՝ վրիպելով վճռորոշ 11 մետրանոցից:

2012 թվական. Անատոլի Տիմոշչուկ

FCBayernMuenchenvChelseaFCUEFAChampionstG0 HZeqEhx 960x677 - «Քանի դեռ չես նվաճել՝ գավաթին ձեռք մի՛ տուր». սնահավատության 4 դեպք, որոնք աշխատել են

Գերմանական ֆուտբոլի երկրպագուները տենչում էին, որպեսզի Չեմպիոնների լիգայի 2011/2012 եզրափակիչում խաղար իրենց երկրի որևէ ներկայացուցիչ, քանի որ մրցաշարի գլխավոր խաղն անցկացվում էր Մյունխենում: Այդպես էլ ստացվեց. «Ալիանց Արենայում» խաղում էր «Բավարիան»: Դրանից 2 տարի առաջ մյունխենցիները պարտվել էին «Ինտերին» և առավել քան երբևէ ցանկանում էին տիրանալ գավաթին: Մրցակիցը «Չելսին» էր, որը մրցաշրջանի ընթացքում մարզիչ էր փոխել եզրափակիչում պետք է խաղար առանց ավագ Ջոն Տերիի:

«Բավարիան» խաղի ժամանակ դոմինանտ էր և, պատահական չէ, որ հենց գերմանական թիմը բացեց հաշիվը: Երկրորդ կեսի վերջնամասում Թոմաս Մյուլերը իր թիմին առաջ մղեց: Գերմանացիները արդեն պատրաստվում էին տոնել բաղձալի հաղթանակը, սակայն հաշվի չէին առել, դաշտ մտնելիս գավաթին դիպել է Անատոլի Տիմոշչուկը: 90-րդ րոպեին Դրոգբան խփեց պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակում հաղթանակը կորզելու շանս կար, սակայն Ռոբենը դիպուկ չէր 11 մետրանոցից: Հետխաղյա հարվածաշորւմ էլ հաջողությունը «Չելսիի» կողմն էր:

2018 թվական. Դիմիտրի Պայետ

1999 և 2004 թվականին «Մարսելը» խաղացել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում, սակայն երկու դեպքում էլ պարտվել է: 2018-ին ընձեռվեց հնարավորություն տխուր վիճակագարությունը փոխելու համար, թեպետ մրցակիցը առավել քան զորեղ «Ատլետիկոն» էր: Հանդիպումն անցկացվում էր Լիոնի նորակառույց «Պարկ Օլիմպիկ Լիոն» ստադիոնում: Ֆուտբոլային ճակատագիրը ամեն ինչ «դասավորել էր», որպեսզի «Մարսելը» նվաճի գավաթը, բայց այդ թիմում խաղում էր Դիմիտրի Պայետը…:

«Մարսելի» ավագը հիանալի մրցաշրջան էր անցկացնում, սակայն դաշտ մտնելիս դիպավ գավաթին: «Մարսելը» ակտիվ սկսեց հանդիպումը, սակայն 21-րդ րոպեին գնդակ բաց թողեց Անտուան Գրիզմանից, իսկ 32-րդ րոպեին պարզ դարձավ, որ եզրափակիչն արդեն տանուլ է տված. վնասվածքի պատճառով խաղադաշտը թողեց թիմի ավագ Դիմիտրի Պայետը: Նրան փոխարինած Մաքսիմ Լոպեսը խաղը փրկել չկարողացավ, «Մարսելը» պարտվեց անհույս 0-3 հաշվով, իսկ Պայետը չհասցրեց ապաքինվել ու ձեռքից բաց թողեց աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությունը:

Բոնուս. Յուրգեն Կլոպ

Սնահավատությունը ունի նաև տարատեսակներ: Օրինակ, Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ» գալու առաջին օրերից արգելել է իր տղաներին դիպչել մարզադաշտ մուտք գործելու ճանապարհին կախված «This is Enfield» ցուցատախտակին: «Քանի դեռ մենք գավաթ չենք նվաճել, բոլորդ զերծ մնացեք գրվածքին դիպչելուց», – ասել է Կլոպը «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին: Եվ Կլոպն այդ թեմայի մեջ խորանալու պատճառ չուներ: «Ես ձեռք տվեցի ցուցատախտակին «Բորուսիայի» հետ խաղից առաջ: Հետո մենք պարտվեցինք 0-4 հաշվով (2014թ. ընկերական հանդիպում)»:

2018-ին «Լիվերպուլը» հաղթեց Չեմպիոնների լիգան, ինչից հետո դիպչելու արգելքը պաշտոնապես հանվեց: Դրանից անմիջապես օգտվեց Ջորջինյո Վեյնալդումը: «Մարզիչը թույլ չէր տալիս դիպչել ցուցատախտակին, մինչև որ մենք գավաթ չնվաճեինք: Եկել է այդ պահը»:

https://twitter.com/GWijnaldum/status/1160615837126074369?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1160615837126074369%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sports.ru%2Ftribuna%2Fblogs%2Fmama4h%2F2906854.html

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա