Logo

Քանյե Ուեսթն ու բիպոլյար խանգարումը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 15.01.2021Երաժիշտներ
քանյեեե - Քանյե Ուեսթն ու բիպոլյար խանգարումը

Բիպոլյար փսիխոզը նախկինում հայտնի էր, որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։ Սա էդոգեն հոգեկան խնդիր է, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ հիվանդությունն ի հայտ է գալիս երկու հիմնական աֆեկտիվ վիճակներով՝ մանիակալ ու դեպրեսիվ: Վերոնշյալ երկու վիճակները պարբերաբար փոխարինում են մեկը մյուսին, իսկ դրանց միջև հիվանդն ապրում է հոգեկան առողջության փուլեր: Վերջիններիս ընթացքում անձի հոգեկանն ու անձնային հատկությունները լիովին վերականգնվում են: Հարկ է նշել, որ բիպոլյար խանգարմամբ տառապող մարդիկ 75% դեպքերում ունեն նաև այլ հոգեկան խնդիրներ։

Ախտանշաններ. ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է դիմել մասնագետին

Ե՛վ մանիակալ, և՛ դեպրեսիվ փուլերին բնորոշ են տրամադրության խանգարումները, հոգեշարժական ակտիվությունը։ Մանիան կարող է արտահայտվել խանգարման տարբեր դրսևորումներով, սկսած էյֆորիաից, մինչև ընկճվածություն և դյուրագրգիռություն։ Մանիակալ փուլի հիմնական ախտանիշն է հոգեշարժական ակտիվությունը։ Հիվանդը արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր, մտածողության պրոցեսներն արագանում են, խոսում է անընդհատ և արագ, մի թեմայից անցնում մյուսին։ Մանիան և հիպոմանիան իրարից տարբերվում են տևողությամբ։ Հիպոմանիան տևում է 4 օր շարունակ, իսկ մանիայի արտահայտման համար պահանջվում մոտ մեկ շաբաթ։ Ի տարբերություն մանիայի՝ հիպոմանիան ոչ միշտ է ասոցացվում ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Մանիակալ կամ հիպոմանիակալ փուլից դեպրեսիվ փուլի անցնելու կենսաբանական մեխանիզմները դեռևս հստակ ուսումնասիրված չեն։

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ բիպոլյար խանգարում ունի

Ռեփեր Քանյե Ուեսթն իր ախտորոշման մասին հայտնելու յուրօրինակ տարբերակ է ընտրել. նա երգել է այդ մասին։ Երգը ներառվել է «Ye» ալբոմում։ Հետաքրքիր է, որ  Ուեսթը երկբեւեռ խանգարումն իր գերուժն է համարում։

«Ye» ալբոմը շոշափում է մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում ՝ «Yikes»-ում Քանյեն երգում է բիպոլյար խանգարման մասին: Քանյեն պարզաբանել է.

«Ես այնքան բախտավոր եմ, որ Քանյե Ուեսթն եմ: Մտածեք հասարակ մարդկանց մասին, ովքեր հոգեկան խնդիրներ ունեն, բայց չեն կարող գնալ ալբոմ ձայնագրել և հավասարակշռել իրենց էմոցիոնալ վիճակը: Եթե մեկ ուրիշն աներ այն, ինչ ես արեցի TMZ- ում (այն ժամանակ Քանյեն հայտարարել էր, որ ստրկությունը սևամորթների գիտակցված ընտրություն է եղել), հաջորդ օրը նա կգնար աշխատանքի ու կիմանար, որ իրեն, պարզապես, հեռացրել են գործից: Ահա թե ինչու Աստված սա ինձ ուղարկեց՝ իմ  40 տարեկան հասակում: Մինչ այդ ինձ մոտ երբեք հոգեկան խնդիրներ չէին ախտորոշվել:

Բայց, ինչպես ասում եմ իմ ալբոմում, սա հիվանդություն չէ, սա գերունակություն է »:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա