Logo

Քանյե Ուեսթը ջնջել է բոլոր գրառումներն Instagram-ից

Հեղինակ
tigran5
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
AP18284625766631 pic4 zoom 1500x1500 26901 1 - Քանյե Ուեսթը ջնջել է բոլոր գրառումներն Instagram-ից

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ամբողջությամբ մաքրել է Instagram-ի իր էջը:

Նոյեմբերի 30-ի դրությամբ էջում ոչ մի գրառում, լուսանկար կամ պատմություն չկա: Հաշիվը դեռ ակտիվ է և չի ջնջվել կամ ապաակտիվացվել: Պրոֆիլի լուսանկարում կա սև շրջանակ, որը կարող է վերաբերել ինչպես Դոնդա ալբոմին, այնպես էլ Ուեսթի ընկերոջ՝ Վիրջիլ Աբլոյի մահվանը:

Անցած շաբաթա վերջին Ուեսթը հարթակում կիսվել է Գոհաբանության օրվա աղոթքով և ասել, որ երախտապարտ է իր ընտանիքին, երկրպագուներին և իրեն ատողներին: Նա խոսել է նաև Քիմ Քարդաշյանից իր ամուսնալուծության մասին՝ խոստովանելով, որ խմելու խնդիր ուներ, և որ Քիմը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու կողմնակից չէ:

Մինչ Քանյեի Instagram-ի էջի «մաքրումը», ընդամենը մի քանի հրապարակում է եղել, որոնցից մեկը բարեգործական համերգի մասին հայտարարությունն էր, որը սպասվում է դեկտեմբերի 9-ին: Միջոցառման հատուկ հյուրը կլինի ռեփեր Դրեյքը, ում հետ Ուեսթն ավելի քան տասը տարի հասարակական թշնամություն ուներ:

Ուեսթի Instagram-ի վերջին լուսանկարներից մեկը Դրեյքի հետ լուսանկարն էր՝ գրառման տակ խաղաղության խորհրդանիշ աղավնում էմոջիով: Որից հետո համատեղ տեսանյութ է հրապարակել Դրեյքը: Երկրպագուները դա ընդունել են որպես երկար սպասված «զինադադարի» նշան:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա