Logo

Քանյե Ուեսթը տղամարդու հետ սիրավե՞պ ունի

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 11.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
xg - Քանյե Ուեսթը տղամարդու հետ սիրավե՞պ ունի

Համացանցում  շարունակում են քննարկել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ենթադրյալ ամուսնալուծությունը: Դրա հետ կապված աստղերի անձնական կյանքի մասին սկանդալային լուրեր սկսեցին հոսել լրատվամիջոցներ: Համցանցի օգտատերերը որոշեցին, որ ռեփերը դավաճանել է իր կնոջը բյութի-բլոգեր Ջեֆրի Սթարի հետ: Այնուամենայնիվ, Սթարը անհեթեթություն անվանեց այս շահարկումները.

– Ես միայնակ եմ։ Ոչ մեկի հետ չեմ քնում: Սա այնքա՜ն տարօրինակ է … Սա այնքա՜ն հիմարություն է: Մեկ անգամ բացատրեմ՝ ես սիրում եմ շատ բարձրահասակ տղամարդկանց: Ես ու Քանյեն երբեք չենք շփվել, և այս ամբողջ իրավիճակն իսկապես ծիծաղելի է»:

 Իսկ TikTok աստղ Ավա Լուիզան, ով այս բամբասանքը տարածել է, ասել է.

«Իմ ասածի մեջ ոչ մի կաթիլ ճշմարտություն չկա: Ես ուղղակի խաբեցի ամբողջ աշխարհին, որ նորից խոսեն իմ մասին, քանի որ ձանձրացել էի», – խոստովանել է նա:

Ի դեպ, աղջիկը հայտնի է հանրային վայրերում զուգարանի նստատեղերը լիզելու «կորոնավիրուսային մարտահրավերով»:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա