Logo

Քիմ Քարդաշյանի Skims-ը համագործակցում է ԱՄՆ օլիմպիական հավաքականի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:10 / 27.01.2022Լրահոս

Skims 1

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր Skims ապրանքանիշի նոր կապսուլային հավաքածուն, որը ստեղծվել է ԱՄՆ օլիմպիական թիմի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Համագործակցության գունապնակը կազմված էր ամերիկյան դրոշի գույներից՝ կապույտ, կարմիր և սպիտակ: Յուրաքանչյուր կտոր կրում է ԱՄՆ-ի հավաքականի և XXIV ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշը, որոնք կմեկնարկեն հաջորդ շաբաթ Պեկինում: Հավաքածուն ներառում է սպորտային կոստյումներ և տան և քնի համար նախատեսված հագուստ։

«Ես ոգևորված եմ, որ Skims-ը և Team USA-ը շարունակում են միասին աշխատել ձմեռային խաղերի համար», - մեկնաբանել է Քիմը:

Կապսուլան ուղեկցվում է գովազդային արշավով, որում նկարահանվել են մարզիկներ, որոնք Օլիմպիական խաղերում կներկայացնեն ԱՄՆ: Հավաքածուն արդեն հասանելի է Skims կայքում։

Skims 1

Skims 3

Skims 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա