Logo

Քարվաճառի Սուրբ Աստվածածին կամ Կուսանաց Անապատ վանքը

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 16.11.2020Արվեստանոց
գըհը - Քարվաճառի Սուրբ Աստվածածին կամ Կուսանաց Անապատ վանքը

Շահումյանի շրջանում, Թարթառ գետի ափին է գտնվում Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի է նաև Կուսանաց Անապատ անվանումով։

Շինության արևմտյան պատին փորագրված արձանագրություն վկայում է, որ այն կառուցվել է 1174 թվականին։

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, արևելյան փոքր եկեղեցու առջև մինչև 1989 թվականը, կողք-կողքի իրենց նախնական տեղում տեղադրված էին երկու գեղաքանդակ ու արձակագիր խաչքարեր։ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվելու տարիներին մեծապես տուժել է հուշարձանը, հատկապես փորձ է արվել վերացնել հայկական հետքը՝ այն աղվանական ներկայացնելու նպատակով։ 1993 թվականի ապրիլին շրջանի ազատագրումից հետո այդ խաչքարերը չկային, սակայն հայտնի է դրանց վրա արված արձանագրությունները։ Հուշարձանի տարածքում արձանագիր են նաև ցրված, կոտրատված ու տեղահան արված մի քանի խաչքարեր։

Հուշարձանախումբը ներառում է 4 շինություններ, որոնք միմյանց կից ձգված են արևելք-արևմուտք ուղղությամբ։ Շինություններից երկուսը փոքր չափերի եկեղեցիներ են, մեկը սյունասրահ է, իսկ մյուսը՝ սյունասրահին կից գավիթ։ Գավիթից բացի մյուս երեքը կանգնուն են։ Բոլոր շինությունները կառուցված են անմշակ քարերով, կրաշաղախով, իսկ ներսից սվաղված են։

Սուրբ Աստվածածին եկեղեցուց 12-13 մետր հարավ գտնվում են ավելի ուշ ժամանակներում կառույցված շինություններ, որոնք նույնպես կանգուն են։ Սրանց մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնող եկեղեցին եռանավ թավածածք է։ Հուշարձանախմբի հին եկեղեցիների համեմատությամբ այստեղ խորանի երկու կողմերում կան մեկական ավանդատներ։ Պահպանված է նաև մկրտարանի ավազանը՝ հյուսիսային պատի մեջ։ Այս եկեղեցու արևմուտքից կան կից փոքր գավիթ-սրահ և ևս մեկ սենյակի ավերակներ։ Այս համեմատաբար ուշ շրջանի շինություննեի մասին արձանագրությունները բացակայում են, սակայն մասնագետներն այն թվագրում են 17-րդ դարով։

Հուշարձանախմբի հարավաին եզրում միաբանության շինությունների ավերակներն են, իսկ հարավ-արևմտյան հատվածում պահպանվել է 12-13-րդ դարերի մի մատուռ։

կուս 960x720 - Քարվաճառի Սուրբ Աստվածածին կամ Կուսանաց Անապատ վանքըԿուսանաց անապատ Արցախ 3 960x720 - Քարվաճառի Սուրբ Աստվածածին կամ Կուսանաց Անապատ վանքըկուս 1 960x720 - Քարվաճառի Սուրբ Աստվածածին կամ Կուսանաց Անապատ վանքը1920px Կուսանաց անապատ Արցախ 2 960x720 - Քարվաճառի Սուրբ Աստվածածին կամ Կուսանաց Անապատ վանքը1920px Կուսանաց անապատ Արցախ 5 960x721 - Քարվաճառի Սուրբ Աստվածածին կամ Կուսանաց Անապատ վանքը

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա