Logo

Մունդիալ-2022-ում ինտիմ հարաբերությունների հետաքրքիր սահմանափակում կգործի

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:17 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Աշխարհի առաջնություն-Քաթար

Այս տարի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ այդ երկրում պաշտոնապես արգելված է լինելու չամուսնացած մարդկանց միջև սեռական հարաբերությունը։ Արգելքը վերաբերելու է ֆուտբոլիստներին, սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներին ու նաև երկրպագուներին՝ հայտնում է Daily Star-ը։

Նման արգելք առաջին անգամ է կիրառվելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմությունում։ Սահմանված կանոնների խախտման համար կարգազանցներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Կատարը Մունդիալն ընդունելու իրավունք է ստացել 2010 թվականին։ Չնայած այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին և կոռուպցիային առնչվող բազմաթիվ սկանդալներին՝ ՖԻՖԱ-ն մերժել է առաջնությունն այլ երկիր տեղափոխելու բոլոր պահանջները։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա