Logo

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը հայտնվել է սկանդալի կենտրոնում

18:19 / 08.03.2023ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Քայլ Ուոքերը հայտնել է օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում, հայտնում է The Sun-ը:

«Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղից (2-0) մեկ օր անց անգլիացի ֆուտբոլիստն այցելել է Մանչեսթերի բարերից մեկը, որտեղ հանրության առաջ հանել է տաբատը և պարել աղջիկների հետ։ Նշվում է նաև, որ նա համբուրել է մի կնոջ:

32-ամյա ֆուտբոլիստը բար է մեկնել արդեն հարբած վիճակում: Ուոքերն այնտեղ է մնացել մեկուկես ժամ և ընկերների հետ ծախսել է 250 ֆունտ ստերլինգ: Անգլիայի հավաքականի խաղացողն այնքան հարբած է եղել, որ չի կարողացել վճարել բարմենին, դա իր փոխարեն արել է ընկերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա