Logo

Քեյն․ «Նրա փոխանցումները երազանք են ցանկացած հարձակվողի համար»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.05.2021ՍՊՈՐՏ
16214632719121 - Քեյն․ «Նրա փոխանցումները երազանք են ցանկացած հարձակվողի համար»

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի խաղամակարդակը:

«Երբ դիտում եմ Դե Բրույնեի խաղը, հասկանում եմ, որ նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Կևինի փոխանցումները երազանք են ցանկացած հարձակվողի համար: Նա զարմանահրաշ ֆուտբոլիստ է՝ ինչպես գնդակով, այնպես էլ՝ առանց դրա, պրեսինգ գործողությունների ժամանակ: Սակայն Դե Բրույնեի փոխանցումները լավագույնն են նրանցից, ինչ երբևէ տեսել եմ»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Քեյնի համար առաջնահերթ տարբերակ է համարվում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը: Ակումբը նույնպես հետաքրքրված է 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Քեյնը «Տոտենհեմի» սան է, ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2011 թվականին: Անգլիացին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 22 գոլի (4-ը՝ 11-մետրանոց հարվածներով) ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Քեյնն ակնարկել է, որ ուզում է հեռանալ «Տոտենհեմից»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա