Logo

Քեյն․ «Յուրաքանչյուրը կարող է վրիպել նշակետից․ մենք առիթ ունենք հպարտանալու համար»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
kane - Քեյն․ «Յուրաքանչյուրը կարող է վրիպել նշակետից․ մենք առիթ ունենք հպարտանալու համար»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչից հետո կիսվել է տպավորություններով։ Անգլիան հետխաղյա հարվածաշարում պարտվեց Իտալիայի հավաքականին։

«Պետք չէ կորցնել գլուխներս։ Յուրաքանչյուրը կարող է վրիպել նշակետից։ Մենք միասին ենք հաղթում ու միասին ենք պարտվում։

Սովորելու ենք մեր սխալների վրա ու ավելի լավն ենք դառնալու։ Այս ամենը մեզ կտա մեծ մոտիվացիա հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։ Մենք հպարտանալու մեծ առիթ ունենք այն ամենից հետո, ինչին հասանք։ Մենք բոլորս հաղթողներ ենք։

Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունից հետո մենք զգալիորեն ավելացրել ենք, ու պետք է շարունակել նույն ոգով»,-Քեյնի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա