Logo

Քեյնը կարող է տեղափոխվել «Բավարիա»

12:16 / 15.04.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» պատրաստ է Լոնդոնի «Տոտենհեմին» ֆինանսական տեսանկյունից լավ առաջարկ կատարել՝ անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը գերմանական ակումբ իրականացնելու համար, հայտնում է The Independent-ը:

29-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ կարիերան գերմանական ակումբում շարունակելու տարբերակին: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուի պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը լոնդոնյան ակումբի կազմում 41 խաղում խփել է 25 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա