Logo
ՍՊՈՐՏ / Լրահոս
Հեղինակ

Դինա Սամվելյան

13:10 / 27.06.2022Լրահոս
Քեյթ Միդլթոն

Քեյթ Միդլթոնի թագավորական կյանքը՝ 10 շքեղ զգեստով

Դեռևս 2010 թվականին, երբ Քեյթ Միդլթոնը ցուցադրեց իր նշանադրության մատանին, նրա կերպարները սկսեցին ենթարկվել մանրազնին ուշադրության և քննարկման: Հայտնվելով սև փողկապով երեկույթների, միջազգային շրջագայությունների և թագավորական միջոցառումների՝ Քեմբրիջի դքսուհին պետք է այնպես աներ, որ իր զգեստապահարանը համապատասխաներ իր նոր հանրային կերպարի պահանջներին:

Այսօր ներկայացնում ենք դքսուհու շքեղ զգեստապահարանից 10 զգեստ, որոնք նա կրել է թագավորական ընտանիքի անդամ դառնալու ավելի քան 10 տարիների ընթացքում․

Հունվար 2022

Ապագա թագուհին ամուսնու հետ համատեղ հավաքների համար ընտրում է նորաձևության խորհրդանշական ֆավորիտին՝ «The Vampire Wife»:

Քեյթ Միդլթոն 1

Հունվար 2022

Դքսուհին իսկապես նորեկ չէ հանդիսավոր երեկույթներում, և Emilia Wickstead-ի այս գունատ դեղին միդի զգեստը, որը համալրված է համապատասխան գլխարկով, կատարյալ տարբերակ էր Սբ Պողոսի տաճարում տարեդարձի տոնակատարության համար:

Քեյթ Միդլթոն 2
 

Մայիս 2022

Մոնոխրոմ կերպարով դժվար է սխալվելը, ինչի մասին վկայում է Քեմբրիջի դքսուհու՝ «Top Gun: Maverick» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Roland Mouret-ի սև երկար զգեստի ընտրությունը, որը նա զարդարել է ադամանդե ականջօղերով և սև կլատչով:

Քեյթ Միդլթոն 3

Մարտ 2022

Քեյթը Բահամյան կղզիների լողափի համար ընտրել էր բրիտանական Rixo ապրանքանիշի այս վարդագույն շապիկ-զգեստը, որը համադրել էր բեժ էսպադրիլներով:

Քեյթ Միդլթոն 5

Հունվար 2020

Քեյթին հաճախ չես հանդիպի միջին դասի խանութներում, սակայն կա բացառություն, երբ խոսքը «Needle & Thread»-ի մասին է: 2020 թվականին Բուքինգհեմյան պալատում Քեյթը հայտնվեց ուլունքավոր կարմիր զգեստով, որը, բնականաբար, անմիջապես վաճառվեց:

Քեյթ Միդլթոն 7

Սեպտեմբեր 2016

Ու էլի կարմիր... 

2016 թվականին Կանադա կատարած այցի ժամանակ դքսուհին այս զգեստով էր:

Քեյթ Միդլթոն 8

Հուլիս 2011

BAFTA-ները պահանջում են McQueen, բայց այս անգամ Քեյթը հունական ոճով  յասամանագույն շղարշից զգեստով էր, որը պատված էր փայլուն գոտիով:

Քեյթ Միդլթոն 9

Մայիս 2022

Քեյթը ոչ միշտ է լյուքս դասի հագուստ կրում. նա նաև գովազդում է փոքր ապրանքանիշեր։ Նա «Edeline Lee»-ի կանաչ միդի զգեստով այցելել էր Դիզայնի թանգարան՝  թագուհի Էլիզաբեթ II-ի մրցանակը հանձնելու Սաուլ Նեշին:

Քեյթ Միդլթոն 10

Մարտ 2022 

Բրիտանական Roksanda ապրանքանիշի այս դեղին զգեստը կարծես Քեյթի համար կարված լինի, որը նա կրել է Ճամայկայում:

Քեյթ Միդլթոն 11

Սեպտեմբեր 2011 

Քեյթը նմանակել է Բոնդի աղջկան No Time To Die-ի պրեմիերային։ Նրա ոսկեգույն զգեստը Jenny Packham-ից էր․․․

Քեյթ Միդլթոն 12

Լրահոս