Logo

Քեյթ Միդլթոնի երեք նոր դիմանկարները՝ 40 ամյակի առթիվ

Հեղինակ
tigran5
00:00 / 10.01.2022ՍՊՈՐՏ
Քեյթ Միդլթոն դիմանկար

Քեյթ Միդլթոնը նշում էր ծննդյան 40 ամյակը։ Ի պատիվ դրա՝ Քենսինգթոնյան պալատը կիսվել է արքայազն Ուիլյամի կնոջ երեք նոր դիմանկարներով։ Իտալացի նորաձևության լուսանկարիչ Պաոլո Ռովերսիի կողմից արված կադրերը Թագավորական բուսաբանական այգում զգալիորեն տարբերվում են դքսուհու ավելի պաշտոնական լուսանկարներից, որոնք մենք սովոր ենք տեսնել, և ցույց են տալիս նրան այլ տեսանկյունից:
Բոլոր երեք դիմանկարներում Քեմբրիջի դքսուհին բրիտանական Alexander McQueen նորաձևության տան զգեստներով է։ Սև և սպիտակ դիմանկարների համար Քեյթը կրել է արքայադուստր Դիանայի մասնավոր հավաքածուից Collingwood-ի մարգարիտ ականջօղեր: Դիմանկարներից մեկում պատկերված է նաև նշանադրության մատանին, որը նախկինում պատկանել է արքայազն Ուիլյամի հանգուցյալ մորը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դիմանկարները կներառվեն Ազգային դիմանկարների պատկերասրահի մշտական ​​հավաքածուում, որը հովանավորվում է դքսուհու կողմից։

728x1056 1 1a1c1f938cdd7502c6b90162c2fff010@750x1088 0xac120003 17103522161641707631 - Քեյթ Միդլթոնի երեք նոր դիմանկարները՝ 40 ամյակի առթիվf975daddce71ec67620e5be77feed5ff 960x1440 - Քեյթ Միդլթոնի երեք նոր դիմանկարները՝ 40 ամյակի առթիվ24f5b02bbd9acb36c07e23bc3802d100 cropped 666x999 - Քեյթ Միդլթոնի երեք նոր դիմանկարները՝ 40 ամյակի առթիվ


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա