Logo

Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համար

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 11.04.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
xx hero desktop 2 - Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համար

Քիմ Քարդաշյան Ուեսթը VOGUE  ամսագրի մայիս ամսվա համարի շապիկին է հայտնվել:

38-ամյա ռեալիթի աստղը ամսագրի ֆոտոշութի շրջանակներում լուսանկարվել է նաև իր երեք երախաների հետ, ինչպես նաև զրուցել իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի քաղաքական հայացքների ու Թրամփին աջակցելու, Քարդաշյան լինելու ու այլ բաների մասին:

«Ամուսինս քաղաքական ուժերից ոչ մեկի ներկայացուցիչը չէ, նա ուղղակի չի սիրում, երբ իրեն ասում են՝ ինչ անել, ինչին հավատալ: Ես հասկանում եմ նրան: Նա աշխարհի ամենաբարի ու մեծ սրտով մարդն է: Նախկինում ես շատ էի անհանգստանում նրա հայացքների ու այդ մասին հանրության կարծիքի համար, հիմա սակայն չեմ մտահոգվում այդ մասին: Ես դա մեծ խնդիր էի դարձնում մեր հարաբերություններում ու իմ կյանքում, սակայն հիմա այդպես չէ»,- ասել է Քիմը:

Քիմ Քարդաշյանը նաև նշել է, որ սովորում է ու պատրաստվում է քննությունը լավ հանձնելուց հետո իրավաբան դառնալ. նա այս որոշումը կայացրել է օրենքներին լավ տիրապետելու ու անարդարացի կերպով բանտարկված մարդկանց օգնելու համար: Քառամյա ուսուցումն անցնելուց հետո Քիմը քննությունը կհանձնի  2022թ.-ին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Kim Kardashian Vogue US Cover Photoshoot01 - Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համար

Kim Kardashian Vogue US Cover Photoshoot02 - Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համար

Kim Kardashian Vogue US Cover Photoshoot05 - Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համար  Kim Kardashian Vogue US Cover Photoshoot03 - Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համարKim Kardashian Vogue US Cover Photoshoot06 - Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համար

11 1 960x650 - Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համար

Կարդացեք նաև՝

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա