Logo

Քորթնի Լավը պատմել է, թե ինչպես է Ջոնի Դեփը փրկել իր կյանքը ՝ գերդոզավորման ժամանակ

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:15 / 23.05.2022Երաժիշտներ
Քորթնի Լավ-Ջոնի Դեփ

Nirvana-ի հանգուցյալ մեներգիչ Կուրտ Քոբեյնի այրին՝ երգչուհի Քորթնի Լավը YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել, որում աջակցել է Ջոնի Դեփին։ Երգչուհին պատմել է, թե ինչպես է դերասանը մի անգամ փրկել իր կյանքը:

«Ես չեմ ուզում հանրային քննարկում, բայց պետք է ասեմ. Ջոնին այն մարդն էր, որն ինձ արհեստական ​​շնչառությամբ փրկեց, դա 1995 թվականն էր, երբ ես չափից մեծ դոզա էի ընդունել The Viper Room գիշերային ակումբում», - պատմել է Լավը:

Նա հավելել է, որ Դեփն իրեն աջակցել է Քոբեյնի մահից հետո, երբ ինքը սկսել է լուրջ խնդիրներ ունենալ անօրինական նյութերի հետ։

Լավի խոսքով՝ ինքը մտերիմ չի եղել դերասանի հետ։ Բայց նա միշտ լավ էր վերաբերվում իր ընտանիքին։ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի թողարկումից հետո Ջոնի Դեփն օգնել է Լավի և Քոբեյնի դստերը հասնել հաջողության։

Հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծությունն ամենաաղմկահարույցներից է Հոլիվուդի պատմության մեջ։ Հայտնիները բաժանվել են 2017 թվականին, սակայն դատական գործընթացը դեռ շարունակվում է` նրանց համատեղ կյանքի վերաբերյալ նորանոր մանրամասներ ի հայտ բերելով: Դերասանի նախկին կինը նրան մեղադրում է բռնության համար, ինչի պատճառով Դեփի կարիերան անկում է ապրում։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա