Logo

Քրիս Էվանսին առաջարկել են Ռոսոմախայի դերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:13 / 28.06.2022Ռեժիսորներ
Քրիս Էվանս

Էնթոնի և Ջո Ռուսսո եղբայրները, որոնք նկարահանել են «Captain America: The Winter Soldier», «Civil War» և «Avengers: Endgame» ֆիլմերը, դերասան Քրիս Էվանսին առաջարկել են խաղալ Ռոսոմախայի դերը Marvel Studios-ի նոր նախագծերում։ Նրանց հետ հարցազրույցը հրապարակվել է Phase Zero փոդքասթի յութուբյան ալիքում։

Ջո Ռուսսոն հայտարարել է, որ կցանկանար Էվանսին տեսնել Ռոսոմախայի դերում։

«Նա անհավանական դերասան է: Ես ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, բայց նա ընդհանրապես նման չէ Կապիտան Ամերիկային։ Սթիվ Ռոջերսը շատ լուռ և զուսպ է: Քրիսը եռանդուն, զվարճալի և խարիզմատիկ է, նա մեծ էներգիա է արտանետում»,- ասել է ռեժիսորը։

Marvel-ն այժմ փնտրում է Ռոսոմախայի դերի համար նոր թեկնածուի, քանի որ Հյու Ջեքմանը լքել է ֆիլմաշարը: Միաժամանակ Քրիս Էվանսը, որը պետք է փոխարինի նրան, այժմ զբաղված է բազմաթիվ այլ նախագծերով։ Նա աշխատում է Ռուսսո եղբայրների «Գորշ մարդը» («The Gray Man») կինոնկարի վրա, ինչպես նաև նկարահանվում է Դեքսթեր Ֆլետչերի «Ուրվականները» («Ghosted») ֆիլմում՝ Անա դե Արմասի և Էդրիեն Բրոուդիի հետ։ Դերասանը նկարահանվում է նաև ««Արտեմիս» նախագիծ» ֆիլմում՝ Սքարլեթ Յոհանսոնի հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա