Logo

Քրիս Ջոնսը Հայաստանի հավաքականին կմիանա Մալթայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:32 / 27.06.2022Բասկետբոլ
Քրիս Ջոնս

«ԱՍՎԵԼ Լիոն» ակումբի կազմում Ֆրանսիայի չեմպիոն դարձած Քրիս Ջոնսը բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականին կմիանա Մալթայում՝ հունիսի 28-ից հուլիսի 3-ն անցկացվելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկից անմիջապես առաջ՝ տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Ջոնսը նորամուտն է նշելու Հայաստանի հավաքականում։ Ֆրանսիայի առաջնության եզրափակիչ շարքի վերջին խաղում «ԱՍՎԵԼ Լիոնը» 84:82 հաշվով հաղթել է «Մոնակոյին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա