Logo

Քրիստիան Բեյլն ասում է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 30.01.2019ՄՇԱԿՈՒՅԹ
1510650118 christian bale 2014 - Քրիստիան Բեյլն ասում է...
  • Ես կարծում եմ, որ դու անվախություն ես ձեռք բերում այն պահին, երբ գիտակցում ես, թե ինչու պետք է այս կամ այն բանից վախենաս, սակայն, այնուամենայնիվ, գնում ես այդ քայլին: 

 

  • Ես ցանկանում եմ լավ աշխատանք անել, ես ցանկանում եմ, որ ինձ լավ մարդկանց հետ աշխատելու հնարավորություն տան, և միակ ճանապարհը, որով ես կարող եմ հասնել իմ ցանկություններին՝ 110 տոկոսով պատասխանատվությունն ինձ վրա ստանձնելն է: Գիտես, դու ստանում ես այն, ինչ տալիս ես: 

 

  • Երբեմն ճշմարտությունն այնքան էլ հաճելի չէ: Երբեմն մարդկանց հավատը պետք է պարզապես փոխհատուցվի:

 

  • Դու պետք է անես այդ քայլը, դու պետք է ինքդ քեզ նեղություն տալով դիմացինիդ կոշիկներում հայտնվես, և զգաս, թե ինչքան հեռու կարող ես գնալ նրան հասկանալու համար: Ես սիրում եմ այն զգացմունքները, որոնք ծնվում են, երբ դերասանություն եմ անում: 

 

  • Ինչ-որ հետաքրքիր բան կա այն հանգիստ ու խաղաղ մարդու մեջ, որը միշտ հետևում է կանգնում և չի ցանկանում ուշադրության կենտրոնում լինել: 

 

  • Իրականում այս կան այն կերպարին մարմնավորելիս ես հետադարձ հայացք չեմ գցում իմ ապրած տարիների ու կուտակած փորձի վրա: 

 

  • Ես միանշանակ կարող եմ ասել, որ երբեք, երբեք հետաքրքրված չեմ եղել ռոմանտիկ կատակերգություններով, քանի որ վստահ եմ՝ չէի կարող մարմնավորել այդ տեսակ կերպարների, այլապես ծիծաղելի տեսք կունենայի:

 

  • Ըստ իս աշխարհում ամենավատ բանն այն է, երբ կինը փորձում է ամեն կերպ սեքսուալ տեսք ունենալ:

 

  • Իրականում ես միայն այն ժամանակ եմ գրագիտությամբ փայլում, երբ կողքիս լավ սցենարիստ է:  

 

  • Միակ բանն, ինչից կախվածություն ունեմ քունն է, և իրականում այն հասարակ կախվածությունից էլ առավել է՝ այն հաճույք է, իրական հաճույք: 

bale 1 960x720 - Քրիստիան Բեյլն ասում է...

  • Ճակատագիր ասվածը գոյություն չունի: Կա միայն այն, ինչ դու անում ես, և կա այն, ինչը դու վախենում ես անել: 

 

  • Մարդիկ պետք է ուղղակի ենթադրություններ անեն այն ամենի մասին, ինչ ներսումդ է կատարվում: 

 

  • Բոլորը շատ են խոսում գործընթացի մասին, սակայն ֆիլմում ամենահետաքրքիրը հենց ինքը ֆիլմն է:

 

  • Դերասանը չպետք է այն ֆիլմից կարևոր լինի, որում նկարահանվում է:

 

  • Ինչքան քիչ գիտեք դերասանի մասին, այնքան հեշտ է հավատալ այն կերպարին, որին նա մարմնավորում է: Սա հաջողության գրավականներից մեկն է:

 

  • Ես վախենում եմ ձանձրալի լինել: 

 

  • Ինչ էլ անես, գործդ միշտ ավարտին հասցրու, կանգ մի՛ առ ճանապարհի կեսին: Արա ավելին, քան կանեին մյուսները:

 

  • Ես դերասան եմ, ես քաղաքական գործից չեմ: Միշտ ինքս ինձ մեղադրում եմ այն բանի համար, որ չափից շատ եմ խոսել ընտանիքիս կամ անձնական կյանքիս մասին: 

 

  • Ես ծնվել եմ Ուելսում, բայց ես ինձ անգլիացի եմ համարում: 

 

  • Գիտեք, որքան ծանր են լինում նկարահանումներն, այնքան շատ եմ զգում, որ ինքս ինձնից հաճույք եմ ստանում: 

Կարդացեք նաև՝

Ջիմ Ջարմուշն ասում է…

Ջորջ Քարլինն ասել է…

Գրեյս Քելլին ասել է…

Մարինա Ցվետաևան ասել է…

Դեն Բրաունն ասում է…

Գուստավ Ֆլոբերն ասել է…

Գի դը Մոպասանն ասել է…

Ամադեո Մոդիլիանին ասել է…

Թրումեն Կապոտեն ասել է…

Վլադիմիր Նաբոկովն ասել է…

Անտոն Չեխովն ասել է…

Իվ Սեն Լորենն ասել է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

Հռոմի Պապն ասում է…

Ջեք Քերուակն ասել է…

Հովհաննես Այվազովսկին ասել է…

Լուիս Քերոլն ասել է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…իրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա