Logo

Քրիստիան Դիորն ասել է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 11.04.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Christian Dior Vogue UK - Քրիստիան Դիորն ասել է...
  • Նրբագեղության պարտադիր պայմաններից մեկը եղել է և կմնա անհատականությունը: 

 

  • Կանանցից հետո, ծաղիկներն ամենագեղեցիկ բաներն են, որ Աստված ստեղծել է:

 

  • Պարզությունը, լավ ճաշակը և ճիշտ պահվածքը լավ հագուստի երեք կարևորագույն բաղադրիչներն են, և դրանք ձեզնից մեծ ծախսեր չեն պահանջում:

 

  • Զգեստը վաղանցիկ ճարտարապետության մի կտորն է, որը նախատեսված է կանացի մարմի համամասնություններն ընդգծելու համար: 

 

  • Յուրաքանչյուրի սրտի խորքում ննջում է երազանք, և դիզայները գիտի այդ մասին. յուրաքանչյուր կին արքայադուստր է: 

 

  • Իրական նրբագեղությունն ամեն ինչում է, հատկապես այն ամենում, ինչը չի երևում: 

 

  • Իրական կինը պետք է քմահաճ լինի: 

 

  • Չկան տգեղ  կանայք, կան կանայք, որոնք չգիտեն, թե ինչպես ցուցադրել իրենց գրավչությունը:

 

  • Մարդիկ մոռանում են, թե ինչ զգեստ էր կրում այս կամ այն կինը, բայց նրանք ոչ մի դեպքում չեն մոռանում օծանելիքի բույրը:

 

  • Ինձ համար ստեղծեք օծանելիք, որը բուրում է ինչպես սերը:

դւոր 960x955 - Քրիստիան Դիորն ասել է...

  • Մի կտոր ուտելիքը երկու րոպե բերանում, երկու ժամ՝ ստամոքսում և երկու ամիս ազդրերում է մնում:

 

  • Օծանելիքը կնոջ մասին ասում է ավելին, քան անգամ նրա ստորագրությունը:

 

  • Շատ կանայք կարծում են, որ կոշիկն այնքան էլ կարևոր չէ, սակայն կնոջ նրբագեղության ամենաիսկական ապացույցն այն է, թե ինչ է նրա ոտքերին: 

 

  • Իմ երազանքը կանանց բնությունից փրկելն է: 

 

  • Անկախ տարիքից դուք կարող եք օրվա ցանկացած պահի սև հագուստ կրել: Դուք կարող եք սև հագուստ կրել ցանկացած իրավիճակում: Սև զգեստը յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի պարտադիր բաղկացուցիչն է:

 

  • Հանգստանալիս կարող եք բազմերանգ ամենօրյա հագուստ կրել, սակայն հիշեք, որ մի՛շտ, մի՛շտ պետք է էլեգանտ լինեք:

 

  • Այն ամենն, ինչ տեղի է ունեցել կյանքումս, կամա թե ակամա արտացոլվել է զգեստներումս: 

 

  • Չկա գոնե մեկ նրբագեղ կին, որը կուրորեն հետևում է նորաձևությանը:

 

  • Ես ստեղծում եմ այն համոզմունքով, որ յուրաքանչյուր կին էլ գեղեցիկ է:

 

  • Նորաձևությունը չի հասնի հաջողության, քանի դեռ այն չի օգտագործվել որպես գայթակղության ձև:

 

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Գրեյս Քելլին ասել է…

Մարինա Ցվետաևան ասել է…

Դեն Բրաունն ասում է…

Գուստավ Ֆլոբերն ասել է…

Գի դը Մոպասանն ասել է…

Ամադեո Մոդիլիանին ասել է…

Թրումեն Կապոտեն ասել է…

Վլադիմիր Նաբոկովն ասել է…

Անտոն Չեխովն ասել է…

Իվ Սեն Լորենն ասել է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

Հռոմի Պապն ասում է…

Ջեք Քերուակն ասել է…

Հովհաննես Այվազովսկին ասել է…

Լուիս Քերոլն ասել է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…իրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա