Logo

Քրիստոֆեր Ուոքենը կնկարահանվի «Dune» ֆիլմի շարունակությունում

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:31 / 13.05.2022Կինո
Քրիստոֆեր Ուոքեն

Դերասան Քրիստոֆեր Ուոքենը կնկարահանվի «Dune» ֆիլմի երկրորդ մասում, որի ռեժիսորը Դենիս Վիլնյովն է. այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Նա կմարմնավորի տիեզերքի կայսր Շադդամ IV-ին` Կորրինոյի իշխող տնից։

Վերջերս դերասանական կազմին միացել են նաև Ֆլորենս Պյուն, որը կմարմնավորի կայսեր դստերը՝ արքայադուստր Իրուլան Կորրինոյին, և Օսթին Բաթլերը, որը կմարմնավորի բարոն Հարկոնենի եղբորորդուն՝ Ֆեյդ-Ռաուտային:

«Dune» են վերադառնում նաև Տիմոթի Շալամեն, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Զենդայան, Խավիեր Բարդեմը և Ջոշ Բրոլինը:

Առաջին ֆիլմը ներառում է Ֆրենկ Հերբերտի օրիգինալ վեպի կեսը, «Dune 2»-ը՝ մյուս կեսը։ 

Նկարահանումները կսկսվեն 2022 թվականի աշնանը։ Ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն Warner Bros.-ը և Legendary's-ը:

Պրեմիերան կկայանա 2023 թվականի հոկտեմբերի 20-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա