Logo

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 24.05.2019Կինո
christopher nolan new movie tenet cast details - Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

Քիստոֆեր Նոլանը համագործակցում է Ռոբերտ Փեթինսոնի հետ: “Tenet” («Դոգմա») անունը կրող ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.: Փեթինսոնից զատ ֆիլմում նկարահանվելու են Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Քենեթ Բրանան, Կլեմանս Պոեզին և Մայքլ Քեյնը: Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվելու է նաև «Ոսկե Արմավենու» դափնեկիր Էլիզաբեթ Դեբիկին և Սփայք Լիի “BlacKkKlansman” («Սև կլանայինը») ֆիլմի աստղ Ջոն Դեյվիդ Վաշինգտոնը:

Ֆիլմի սյուժեի մասին դեռ չի խոսվում, բայց արդեն հայտնի է, որ նկարահանումները կմեկնարկեն այս ամառ և կանցկացվեն 7 երկրներում, այդ թվում՝ Էստոնիայում, Իտալիայում և Հնդկաստանում:
Ֆիլմի երաժշտության հեղինակը կլինի Լյուդվիգ Յորանսոնը, իսկ օպերատորը՝ Հոյթե Վան Հոյթեման, որի թեթև ձեռքով ստեղծվել են Interstellar” և “Dunkirk” ֆիլմերը:
Աղբյուր՝ buro247

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա