Logo

Քրիստոֆեր Նոլանը Թոմ Հարդիի մասին. «Դյունկերկի» պրեմիերային ընդառաջ

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 19.07.2017Կինո
Bane Dark Knight Rises image Tom Hardy2 - Քրիստոֆեր Նոլանը Թոմ Հարդիի մասին. «Դյունկերկի» պրեմիերային ընդառաջ

Հուլիսի 20-ին կկայանա Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի գլխավոր դերասաններից է Թոմ Հարդին, ով առաջին անգամ չէ համագործակցում ռեժիսորի հետ (2012 թ. Հարդին նկարահանվել էր Նոլանի «Խավարի ասպետը: Լեգենդի վերածնունդ//The Dark Knight Rises» ֆիլմում):
Նոլանը հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացրել է այն բանի վրա, որ շատ ֆիլմերում Թոմի երեսը փակ է, միայն աչքերն են երևում: Նոլանը դա բացատրել է նրանով, որ Հարդին շատ օժտված ու տաղանդավոր դերասան է, ու կարող է միայն աչքերով էլ փոխանցել հանդիսատեսին այն բոլոր էմոցիաները, որ պետք է ներկայացնի նրա կերտած կերպարը:
Քրիստոֆերի «Խավարի ասպետը: Լեգենդի վերածնունդը» ֆիլմում Հարդին հրաշալիորեն մարմնավորել է «վատ տղայի» կերպար: «Դյունկերկ» ֆիլմում Հարդիին կտեսնենք օդաչուի դերում: Այստեղ ևս նրա դեմքը փակ է. «Եկեք տեսնենք, թե Թոմը ինչ կարող է անել առանց ճակատի, առանց ունքերի, նույնիսկ առանց աչքերի»,- ասել է Նոլանը Թոմի մասին:
Ֆիլմում հանդիսատեսը կտեսնի Թոմի դեմքը, բայց միայն մեկ վայրկյան:
Արդեն ամսի 20-ից հնարավոր կլինի գնահատել Հարդիի խաղն ու համաձայնել կամ չհամաձայնել ռեժիսորի հետ:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա