Logo

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 04.07.2019Կինո
tarantino - Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ Once Upon a Time … in Hollywood ֆիլմից հետո մտածում է ավարտել իր ռեժիսորական կարիերան: Ավելի վաղ ռեժիսորը նշել էր, որ իր 10-րդ ֆիլմից հետո դադարելու է ֆիլմեր նկարահանել:

«Կարծում եմ՝ խաղարկային կինոյի աշխարհում ես իմ անելիքն արդեն արել եմ: Այսօր ես ինձ տեսնում եմ ֆիլմերի և թատերական ներկայացումների գրքերի հեղինակի դերում, այնպես որ ես չեմ պատրաստվում հրաժարվել ստեղծագործելուց: Պարզապես ես կարծում եմ, որ կինոյին տվեցի այն ամենն, ինչը կարող էի տալ», –ասել է ռեժիսորն ավստրալիական GQ ամսագրի հետ իր զրույցում և հավելել. «Եթե այն («Մեկ անգամ Հոլիվուդում») իրոք լավ ընդունվի հանդիսատեսի կողմից, գուցե 10-րդ ֆիլմս չնկարահանեմ, գուցե հենց հիմա էլ կանգ առնեմ, գուցե կարիերաս փառքով ավարտեմ: Ժամանակը ցույց կտա»:

Աղբյուր`GQ

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա