Logo

«Քյոլնը» պարտվեց, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

01:23 / 11.03.2023ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի մեկնարկային խաղում «Քյոլնը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց «Բոխումին»:

Հյուրերից գոլ խփեցին ավստրիացի կիսապաշտպան Կևին Ստոգերը և սերբ պաշտպան Էրհան Մասովիչը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում խաղադաշտ մտավ հանդիպման 78-րդ րոպեին՝ փոխարինելով գերմանացի հարձակվող Լինտոն Մաինային: 7-րդ խաղում անընդմեջ 29-ամյա Ադամյանը դուրս եկավ փոխարինման։

«Քյոլնը» 27 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Բոխումը» 22 միավորով 14-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Քյոլն» - «Բոխում»՝ 0-2

Կևին Ստոգեր, 9, Էրհան Մասովիչ, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա