Logo

Ռ. Մարտինես. «Ցավալի է, որ Բելգիան ու Իտալիան հանդիպում են քառորդ եզրափակիչում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.07.2021ՍՊՈՐՏ
Ռ. Մարտինես. Ցավալի է որ Բելգիան ու Իտալիան հանդիպում են քառորդ եզրափակիչում - Ռ. Մարտինես. «Ցավալի է, որ Բելգիան ու Իտալիան հանդիպում են քառորդ եզրափակիչում»

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Իտալիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչում կայանալիք խաղի մասին:

«Իտալիայի հավաքականը շատ ուժեղ է: Նրանք շատ արագ են խաղում, հրաշալի պրեսինգ են կիրառում: Վիճակագրության տեսանկյունից Իտալիան ու Բելգիան լավագույնն են ԵՎՐՈ 2020-ում, քանի որ 4 հաղթանակ են տոնել:

Մենք պետք է հարգենք մրցակցին, սակայն կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք խաղին: Ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները վայելեն խաղը:

Մի փոքր ցավալի է, որ հանդիպում ենք քառորդ եզրափակիչում: Վաղը որոշիչ կլինեն մանրուքները»,- ասել է Մարտինեսը նախախաղային ասուլիսի ժամանակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա