Logo

Ռաբիոն մտադիր է լքել «Յուվենտուսը»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
09:25 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն մտադիր է լքել թուրինյան ակումբը՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» պատրաստ է հրաժարվել Ադրիենից, եթե գործարքի համար ստանա 15 մլն եվրո։

Ռաբիոն «Յուվենտուսի» կազմում խաղում է 2019 թվականից։ 2021/22 մրցաշրջանում նա մասնակցել է Ա Սերիայի 32 հանդիպման, որոնցում կատարել է 2 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա