Logo

«Առաջին կեսը խայտառակություն էր». Ռաբիոն՝ «Լացիոյի» դեմ խաղի մասին

14:36 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն անդրադարձել է Իտալիայի առաջնության 29-րդ տուրում Հռոմի «Լացիոյից» կրած պարտությանը (1-2):

«Մենք շատ պասիվ էինք խաղի սկզբում և չէինք հաղթում մենապայքարներում, այլ պարզապես կորցնում էինք գնդակը: Ընդմիջումից հետո ամեն ինչ ավելի լավ էր, բայց իրավիճակը շտկելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ առաջին խաղակեսը խայտառակություն էր:

Չեմ կարողանում որևէ բացատրություն գտնել: Մենք արձագանքեցինք բաց թողած գոլին, պահեր ստեղծեցինք երկրորդ կեսում, բայց դա հերիք չէր»,- Ռաբիոյի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Ա Սերիայի 29 տուրերից հետո «Յուվենտուսը» 44 միավորով 7-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա