Logo

«Ալաշկերտին» է միացել ղազախական «Ատիրաուի» ևս մեկ խաղացող

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:07 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ալեքսեյ Ռադիոնով

«Ալաշկերտը» հայտարարել է ղազախ հարձակվող Ալեքսեյ Ռադիոնովի հետ պայմանագիր կնքելու մասին։

27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Ղազախստանի «Ատիրաու» ակումբից, որի կազմում հանդես է եկել Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ։ Ռադիոնովն ընդգրկվել է այդ երկրի Մ19 և Մ20 հավաքականներում։

Հատկանշական է, որ հարձակվողը հաճախել է բրազիլական Olé Brasil ակադեմիա, հանդես է եկել նաև «Աստանայում»:

Նա «Ալաշկերտի» 3-րդ նորեկն է ձմեռային նախապատրաստական շրջանում։ Ավելի վաղ ակումբին էին միացել հարձակողական ոճի կիսապաշտպան Մանվել Ահարոնյանը և «Ատիրաուի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ ռուս կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզը, որը նույնպես ղազախական այդ ակումբում Արամ Ոսկանյանի հետ աշխատելու փորձ ունի։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածից հետո «Ալաշկերտը» 21 միավորով 5-րդ հորիզոնականում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա