Logo

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:56 / 27.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը։

Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում հաղթեց բելգիացի Վիկտոր Շելստրաետեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչում են նաև Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը՝ այս ստուգատեսում ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Ավելի վաղ պարտվել ու մրցասպարեզը լքել էին Գուրգեն Մադոյանը Դավիթ Չալոյանը, Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ)։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա