Logo

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում է 

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:38 / 25.05.2022Բռնցքամարտ
Ռաֆայել Հովհաննիսյան

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը շարունակում է Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարը։

Մեր մարզիկը 1/8 եզրափակիչում վստահ առավելության հասավ բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի նկատմամբ։ Հովհաննիսյանն ակտիվ էր ամբողջ մենամարտի ընթացքում և ինքն էր պայմաններ թելադրում մրցակցին։ Միայն վերջում  բուլղարացին իրավիճակը փրկելու փորձ կատարեց, որը, սակայն, չպսակվեց հաջողությամբ։

Հովհաննիսյանն անցավ քառորդ եզրափակիչ, որում մայիսի 27-ի երեկոյան կմրցի անցյալ տարվա աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր բելգիացի Վիկտոր Շելստրատի հետ։ 

Առաջնությանը մասնակցող Հայաստանի 13 բռնցքամարտիկներից երեքն արդեն ավարտել են պայքարը։ Այսօր Վախթանգ Հարությունյանը (75 կգ) 1/8 եզրափակիչում միավորներով զիջեց Գերմանիան ներկայացնող Բոակի Կևին Շչումանին։ Նախօրեին Ջանիկ Սահակյանը (54 կգ) և Նարեկ Զախարյանը (71 կգ) նույն փուլում պարտվել էին համապատասխանաբար Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևին և սլովակ Միխալ Թաքակսին։

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ), որը երեկ հաղթել էր մոլդովացի Դմիտրի Կոսցյուկին։ Այսօր՝ երեկոյան, Կարեն Տոնականյանը (60 կգ) 1/8 եզրափակիչում մրցելու է հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա