Logo

Ինչու Ռաֆայել Նադալը երբեք չի մասնակցի Մայորկայի մրցաշարին

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:32 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալի հորեղբայր և նախկին մարզիչ Թոնի Նադալը պարզաբանել է, թե ինչու իր եղբորորդին երբեք չի մասնակցի իր ղեկավարած Մայորկայի մրցաշարին։

«Շատ ուրախ ենք, որ մրցաշարն ավելի հեղինակավոր է դառնում։ Այս տարի ժամանել էին Մեդվեդևը, Ցիցիպասը, Բաուտիստան, Շապովալովը, Կարենյո-Բուստան... Բարդ է, որովհետև ժամանակային առումով մեր մրցաշարն անչափ մոտ է Ուիմբլդոնին, թեպետ վերջինիս նախապատրաստական մրցաշար է համարվում, քանի որ պայմանները նման են։

Գրեթե անհնար է, որ Նադալը մասնակցի այս մրցաշարին, քանի որ նրան հանգստանալու ժամանակ է պետք «Մեծ սաղավարտից» առաջ։ Ուիմբլդոնից մեկ շաբաթ առաջ նա նախընտրում է հանգիստ մարզվել և չմասնակցել մրցաշարերի։ Հիմա նա լավ մարզավիճակում է։ Կարծում եմ՝ կլինի հաղթողի ֆավորիտներից մեկը։ Ռաֆայելը լիովին գոհ է բուժումից, և վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու

Գլխավոր հավակնորդը Ջոկովիչն է, հավակնորդների թվում են նաև Հուրկաչը և Բերետինին»,- Թոնի Նադալի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա