Logo

Ռայոլայի մահվան լուրը հերքվեց. գործակալի օգնականը գրառում է կատարել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:54 / 28.04.2022ՍՊՈՐՏ
Mino Rayola

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի օգնականը հերքել է նրա մահվան մասին մամուլում տարածված լուրը՝ գրառում կատարելով իտալացու սոցցանցերի էջերում:

«Ներկայիս առողջական վիճակիս վերաբերյալ հետաքրքրվողների համար. 4 ամսում 2-րդ անգամ ինձ «սպանում» են: Կարծես կարող են նաև «վերակենդանացնել»,- գրել է Ռայոլայի օգնականը գործակալի սոցցանցերի էջերում:

Ժամեր առաջ հեղինակավոր լրագրող Տանկրեդի Պալմերին, ինչպես նաև իտալական ու արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ, հաղորդել էին, որ 54-ամյա Ռայոլան մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

«Ես վրդովված եմ կեղծ լրագրողների զանգերից». Ռայոլայի բժշկի անդրադարձը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա